Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծխախոտի «համաճարակը» տարեկան 6 միլիոն մարդ է սպանում

Ծխախոտի «համաճարակը» տարեկան 6 միլիոն մարդ է սպանում
31.05.2013 | 16:36

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը:

Այս տարվա կագախոսն է «Ազատենք մեզ ծխախոտի ապրանքատեսակների գովազդից»:
ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է 1988 թվականից, 2000թ-ից` նաև Հայաստանում:

Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված: Ծխողների գերակշիռ մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում), ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը:
Նախկինում ողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը բնորոշ էր հիմնականում տղամարդկանց, մինչդեռ ներկայումս տարբերությունը քչանում է չափահաս տղամարդկանց և կանանց միջև: Վերջին տարիներին քիչ չեն այն երկրները, որոնք հասել են լրջագույն հաջողությունների և ունեն ինչպես ծխախոտի օգտագործման տարածվածության, այնպես էլ ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների նվազեցում:
Բնորոշելով իրավիճակը Հայաստանում` կարելի է ասել, որ մեզ մոտ ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վերջին տարիներին ,Առողջապահության համակարգի գործունեության գնահատմանե (ԱՀԳԳ) 2007, 2009 և 2012 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի մի շարք գործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը, որը ազդեցություն ունի առողջության վրա:
Միևնույն ժամանակ, հանրապետության քսան և ավելի բարձր տարիքի բնակչության մեծամասնությունը, ընդհանուր առմամբ, իրազեկված է այս ռիսկի գործոնի մասին: Մասնավորապես, բնակչության շրջանում տեղեկացվածությունը ծխախոտի երկրորդային ծխի բացասական ազդեցության վերաբերյալ 2012 թվականին կազմել է 96%:
Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են. այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերությունը Երևանում և մարզերում` հատկապես գյուղական համայքներում բնակվող կանաց շրջանում:
Սակայն կանանց շրջանում առկա են ծխախոտի օգտագործման տարածվածությանը նպաստող միտումներ: Նշված միտումները բնորոշ են ոչ միայն Հայաստանի համար:

Ընդունելով, որ գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի օգտագործումն ու ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդության և հաշմանդամության պատճառ են, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով, ԱՀԿ անդամ երկրները մշակեցին ,Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիանե, որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է: Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրովի պատասխանն է ծխախոտի համաճարակին, որը տարեկան վեց միլիոն մարդ է սպանում: Կոնվենցիան արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից: Պայմանագրով ամրագրված է, որ կողմերը/երկրները ընդունում են, որ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանը, և իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան` կարգելվեն ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ